Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը:

Այս մասին  տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել Խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը: Օրակարգի հերթական հարցով հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների եւ ցուցասրահների հավաքածուների ցանկը:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել հետազոտական և տեղեկատվական տարբեր միջոցառումների իրականացման ընթացքի հետ կապված՝ հստակեցնելով խորհրդի ու լիազոր մարմինների առաջիկա անելիքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը հավանություն է տվել կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին. Ժաննա Անդրեասյան

Հաջորդը

Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գործունեություն ծավալող ընկերության խաղողի այգիներ

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին: «Հայաստանի վարչապետ…
Դիտել

Այսօրվանից էլեկտրաէներգիան թանկանում է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022…
Դիտել

Հայտնի է ինչպես են անվանել իրենց երեխային Լեւոն Արոնյանն ու իր ընտրյալը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նրա ընտրյալը` Անիտա Այվազյանը, իրենց դստերը անվանել են Զաբել: Անիտա Այվազյանը «Ինստագրամ»-ի իր էջում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share