Արցախի Դատախազության հայատարարությունը

2022 թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Այս մասին ասված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:

«Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն:

Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների:

Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին:

Ուստի Արցախի Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մխիթար Պապոյանը

Հաջորդը

Երևանի Սևանի փողոցում բեռնատար ավտոմեքենա է այրվել

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանի՝ հնարավորինս շուտ սահմանազատում

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խաղաղության բանակցություններին և դրանում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերին։…
Դիտել

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է  Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share