Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հավատարիմ է իր ընտրած ուղուն. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետության կազմավորման մասին:

Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի: Սակայն, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետություն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձություններով ու դժվարություններով: 2020 թվականի 44-օրյա պատերազմը հայ ժողովրդի համար դարձավ մի նոր արհավիրք՝ խլելով մեր հազարավոր քաջազուն որդիների կյանքը, խեղելով բազմաթիվ ճակատագրեր:

Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի արժանապատիվ գոյության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի ու հպարտ հարազատների առջև:

Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է «Լաչինի միջանցքի» նոր երթուղին, որի անվտանգությունը մեր Հանրապետության համապատասխան կառույցների հետ ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը:

Մենք խորապես շնորհակալ ենք մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապես ցուցաբերվող զորակցության համար, Ռուսաստանի Դաշնությանն՝ Արցախում ստանձնած մեծ առաքելության համար, և բոլոր այն պետություններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հավատարիմ մնալով արդարության, մարդասիրության ու ժողովրդավարության համամարդկային արժեքներին:

Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան:

Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հաջորդը

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ 21 սեպտեմբերի 2022թ. Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն…
Դիտել

Տեսանյութ. Եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք խոսք չի եղել․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հարավային կովկասում երթուղիների ապաշրջափակմանը․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների…
Դիտել

Այսպես շարունակել չի՛ կարելի. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միմյանց ուղղված հայտարարություններին. «Խիստ մտահոգիչ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share