Արցախի նախագահը հարցաքննվել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հարցաքննվել է, որպես վկա։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։

Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ», նշված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն. Տիգրան Աբրահամյան

Հաջորդը

Բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը․Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարություն կլինի. Ավինյանը՝ իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 8-10 աստիճանով

Երևանում այսօր ուշ երեկոյան ժամերին, ապրիլի 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share