Արցախի նախագահը հետեւլ է Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայրի կառուցման ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։


Արցախի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարաններով: Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ընդգծել բնակիչների համար գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով:

Բնակավայրը կունենա խաղահրապարակներ և բնակիչների կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այն նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ.-ի սկզբին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ գերիների վերադարձման համար

Հաջորդը

Արման Թաթոյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Մուրճի, մանգաղի եւ կարմիր աստղի խորհրդարան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիրը» մուրճով, «Հայաստան» դաշինքը մանգաղով, իսկ «Պատիվ ունեմը»` կարմիր հնգաթեւ աստղով։ «Ազդագիր» կայքը ամփոփել է հետընտրական շաբաթը։
Դիտել

Մարտունու շրջանում ականի պայթյունից քաղաքացիական անձ է վիրավորվել

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին Արցախի ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական…
Դիտել

Պարեկային ծառայության մուտքով քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու․ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Տավուշի մարզում ևս տրվել է Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը: Միջոցառմանը ներկա…
Դիտել

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կապիկի ծաղիկի 14 հազար դեպքի և Աֆրիկայում մահվան 5 դեպքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է: «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share