Արցախի նախագահն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած Արցախցի մարզիկներին: 

Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից՝ երկրի ղեկավարը շնորհավորել է Եվրոպայի առաջնությունում տասներկու՝ այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած մարզիկներին և շնորհակալություն հայտնել Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը, քննարկվել են նաև Արցախում պատանիների շրջանում տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ կիոկուշին կարատեի մասսայականացմանն առնչվող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելուն. Բորել

Հաջորդը

Քաղավիացիան օդանավի վթարի հետ կապված նոր տվյալներ է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը ձերբակալվել է

168. am–ի տեղեկություններով, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։ Այլ տեղեկություններով, Միքայել Արզումանյանը…
Դիտել

Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ուկրաինահայ գործարարների

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարների: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share