Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր զարմանքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու արցախահայության դեմ օգոստոսի սկզբից իրականացվող սադրիչ գործողությունների ու հարձակումների համատեքստում միջազգային կառույցները շարունակում են կեղծ չեզոքություն պահպանել ադրբեջանական ու հայկական կողմերին ուղղված իրենց կոչերում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման»,- նշել է Արցախի պետնախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ պատասխանը Լավրովին

Առնչվող նյութեր
Դիտել

Քասախ համայնքի երկու բնակիչներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ԱԱԾ

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն…
Դիտել

Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share