«Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում մեծ դեր եք ունեցել»․ նախագահն ընդունել է ֆրանսիական պարբերականի փոխտնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոն: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում Ձեզ շատերն են ճանաչում, ձեր գործունեությանը ծանոթ են, առավել ևս, որ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում դուք մեծ դեր եք ունեցել ճշմարտությունը ներկայացնելու առումով: Վերջին 30 տարում, պատերազմների ընթացքում միշտ մեկ խնդիր է եղել՝ ճշմարտությունը ներկայացնելը: Այն ինչ-որ մենք ենք ցանկացել որ ներկայացվի աշխարհին ու մարդկանց շատ դեպքերում չի հաջողվել՝ հատկապես ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում, բայց հետագայում այդ աշխատանքները մի քիչ հեշտացան: Արդեն կայիք դուք, 90-ականների ձեր նախորդները, մեր գործընկերները, որոնք մեզ հնարավորություն տվեցին անշահախնդիր ձևով ներկայացնել իրականությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման բանակցություններից, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի ակնկալիքներից ու  միջազգային դիտորդական խմբի տեղակայման շուրջ առկա խոչընդոտներից և հնարավորություններից: Նախագահ Խաչատուրյանը մանրամասներ ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և շեշտել, որ նմանօրինակ առաքելությունները յուրօրինակ մեխանիզմներ են ռազմական էսկալացիանների կանխման համար:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության «Երախտագիտության մեդալով» է պարգևատրել Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին և Սիլվեն Տեսսոնին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ՀՀ-ի և սփյուռքի համար․ Սինանյանն ընդունել է Անն Լյուոյին

Հաջորդը

Աստանայի Մաստերս մրցաշարում Խաչանովը զիջեց Ջոկովիչին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ պետությունների միջև գործակցության հեռանկարները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով…
Դիտել

«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

Մարտի 1-ին, աշխատանքային օրվա վերջին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի…
Դիտել

2020-ին գյուղապրանքների արտահանումն աճել է

Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share