«Արևելքի արհավիրքները». Կարել Հանսայի առաքելությունը

Հոկտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքներ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հայերենով թարգմանել է «Օրեր» եվրոպական ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը: Այն լույս է տեսել Պրահայում:

Երևանյան շնորհանդեսին ներկա էր թարգմանության հեղինակը, որը ներկայացրեց գրող-ճանապարհորդի կյանքն ու գործունեությունը, նաև այն ճակատագրական ճամփորդությունը, որը առաքելություն դարձավ նրա համար, և որից հետո Կարել Հանսան որոշեց գրել «Արևելքի արհավիրքները»։

Սկզբում ընդամենը ճամփորդությունը Թուրքիա վերածվեց առաքելության: Հարցին, թե ինչո՞ւ թարգմանեցիք գիրքը, և գրողի արտահայտած անթաքույց սերը հայերի նկատմամբ ինչ-որ ազդեցություն ունեցել է այդ որոշման վրա, Աննա Կարապետյանը պատասխանեց։

«Թարգմանել եմ ոչ թե, որ նա հայամետ էր, այլ որովհետև գիրքը շատ կարևոր սկզբնաղբյուր է, ականատեսի վկայություններ են, իսկ երբ ականատեսի գրություն է լինում կամա, թե ակամա դառնում է հայամետ, որովհետև տեսածն է: Նա չէր գնացել, որովհետև հայամետ էր, նա տեղում է այդպիսին դարձել»:


Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, որը անդրադարձ կատարեց գրքի կարևորությանը իր երկրում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց գրքի կառուցվածքը։ Գիրքը՝ հայ ժողովրդի հակիրճ պատմությունն է, բայց գլխավոր ասելիքը՝ Հայոց ցեղասպանության փաստագրությունն է։ Հատուկ անդրադաձ կատարվեց գրողի օգտագործած եզրույթներին, որոնք ինչպես նշվեց շատ կարևոր նշանակություն ունեին այդ ժամանակ :

«Հանսան օգտագործել է այնպիսի բառեզրեր, որոնցից մեկը օրինակ՝ բնաջնջում եզրույթն է, որը ժամանակի համար կարևոր է այն առումով, որ բնութագրում է ժողովրդի իսպառ վերացումը այդ տարածքից: Ցեղասպանագիտական ուսումնասիրությունների պարագայում այդ բառերը հետագայում, ունենալով իրավական ուժ, մեծապես կարող են նպաստել ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև փոխհատուցման գործում», – նշեց գիտաշխատողը:

Հեղինակ՝ Անի Ղևոնդյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի խնդրանքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում

Հաջորդը

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ընթացքում Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել…
Դիտել

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են․Նորիկ Նորիկյան

Սա կատարյալ ձախողու՞մ էր, թե՞ կանխամտածված տապալում, պարո՛ն Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քրեական պատասխանատվությունից պլստում են…
Դիտել

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի…
Դիտել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության մասին նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեությանն առնչվող օրենքի նախագիծը: Օրենքով Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share