Արևմուտքում սպառվում է զենքը, որը կարելի է փոխանցել Կիևին. Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մյուս դաշնակիցների մոտ սպառվում են  սպառազինությունների պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մինչ շարունակվում է պատերազմը, դաշնակիցները շարունակում են ռազմական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային և Կիևի վրա ճնշում չեն գործադրում՝ բանակցել Ռուսաստանի հետ կամ զիջումների գնալ», – ասել է Ուոլեսը:

Բրիտանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ արևմտյան գործընկերների մոտ սպառվում են պաշտպանական սարքավորումները, որոնք կարելի է տրամադրել Ուկրաինային: Հետևաբար, Ուկրաինայի դաշնակիցներն ստիպված են ավելի շատ զենք գնել Կիևի համար, քանի որ չեն կարող այն տրամադրել ազգային պաշարներից։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքի երկրներին անհրաժեշտ է ավելացնել զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարներն սպառվել են Կիևին մատակարարումների պատճառով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Հաջորդը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն Ադրբեջանի հետ Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցում չի դիտարկվում․ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին…
Դիտել

ԵԽ-ն ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի իրավունքները

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցվել: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհուրդը: «Ընդունված որոշումը նշանակում է,…
Դիտել

Բունդեսթագի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միխայել Ռոթը հայտարարություն…
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ողջունել է համատեղ հայտարարությունը

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է կալանավորների  փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share