Բազում հարցերի շուրջ վարչապետի պարզաբանումները նախաքննական մարմինը պետք է ստանա. Արթուր Դավթյան

Զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ եթե պատերազմ չլիներ, նույն իրավիճակը կլիներ, բայց առանց զոհերի։ Լրագրողների հարցին, թե Փաշինյանի հայտարարությունը հանցակազմ պարունակո՞ւմ է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ասաց․

«Դեռևս նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցվել է և ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ։ Եվ այդ քրեական գործի քննության առարկան է 44-օրյա պատերազմին նախապատրաստվելու, պատերազմի ամբողջ գործընթացում ռազմաքաղաքական ղեկավարության յուրաքանչյուր կողմից իր գործողությունները, պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ պատճառական կապը։ Այսինքն՝ այդ քրեական գործն ի վերջո պետք է պատասխան տա այն հարցերին, թե մինչպատերազմական շրջանում, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական մեր ղեկավարությունն իր պարտականություններն այս կամ այն ուղղությամբ իրավաչափ է իրականացրել, թե՞ ոչ։ Զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդումը վերաբերում էր ԱԺ նիստի ժամանակ հանրապետության վարչապետի ելույթում հնչած խոսքերին։ Եվ այս խոսքերը մեր կողմից արդեն իսկ ուղարկվել էին, հետևաբար, նաև այդ հաղորդմամբ ներկայացված նյութը դարձյալ ուղարկվեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ այդ նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար»։

Արթուր Դավթյանը նշեց, որ խոսքն ինքն իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ, եթե այդ փաստով քննվող քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի։ Հարցին, հանցակազմ պարունակո՞ւմ է Փաշինյանի այդ հայտարարությունը, թե ոչ, դատախազն ասաց․

«Ես այդպիսի իրավական գնահատական չեմ կարող տալ։ Իրենց ասածն ի՞նչ է, որ միայն այդ խոսքը կարող էր նկարագրվել որպես մեղադրանքի նկարագրություն և մեղադրանք առաջադրվեր։ Նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր նաև այդպիսի մեղադրանք առաջադրվել այն դեպքում, երբ առանց մեր պետության համապատասխան պաշտպանություն կազմակերպելու ուղղակի համապատասխան տարածքներ զիջվեին թշնամուն։ Դրա համար իմ ասելիքը ո՞րն է՝ պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել, կարող էին չիրականացվել․․․ դրանք քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը որևէ կարգավիճակ ունի՞ այդ քրեական գործերով, Դավթյանը պատասխանեց, որ դատավարական կարգավիճակ չունի։

«Այդ առարկային առնչվող ցանկացած հրապարակային խոսք, որը կհնչի վարչապետից, կհնչի որևէ մեկից, մենք միջոց ենք ձեռնարկում, որ դրանք բոլորը լինեն այդ քրեական գործում, այդ թվում՝ այդ անձինք պետք է հարցաքննվեն։ Բնականաբար, ՀՀ վարչապետն այդ քրեական գործող տեղեկություններ հայտնելու իրավունք ու պարտականություն ունի, այսինքն՝ նախաքննական մարմինը նրա պարզաբանումները բազում հարցերի շուրջ պետք է ստանա»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ դեսպանն այցելել է Ամուլսար

Հաջորդը

Հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական զորքերի դուրսբերումը. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Օմիկրոն» շտամի ախտանշանները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները: Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև…
Դիտել

Արցախում անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ

Ժամը 13:30-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հայտնել են, որ Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում Ստեփանակերտի ՔՈՎ ուժեղացված խումբը…
Դիտել

Ավարտվել է «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը. առաջին տեղը կիսել են Մամիկոն Ղարիբյանը և Սերգեյ Լոբանովը

«Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share