Գերիների վերադարձը հետաձգվում է

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ 

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ այսօր Բաքվից վերադարձվելու է գերիների հերթական խումբը։ Գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում՝ դիմավորելու Բաքվից ժամանող օդանավը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Հաջորդը

Հայտնաբերվել է եւս 9 աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը կտեղափոխվի գործնական փուլ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ…
Դիտել

Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր…
Դիտել

Թալինի ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Հոկտեմբերի 14-ին Թալինի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում Ներքին Սասնաշեն տանող ճանապարհին ստուգման են ենթարկել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի…
Դիտել

Կան հարցեր, որ ճիշտ չեմ համարում բարձրաձայնել. Շահրամանյանը՝ մանրամասներ է ներկայացրել արցախցիների հետ հանդիպումից

Ղարաբաղի նախկին ղեկավար Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչությունում հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ։ Հանդիպումից հետո նա, ներկայացուցչության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share