Գյումրու փողոցներինց մեկը կկրի Հասմիկ Կիրակոսյանի անունը

Գյումրիի Սպանդարյան փողոցի՝ Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն այսուհետ կրելու է Հասմիկ Կիրակոսյանի անունը։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանն այսօր կդառնար 80 տարեկան։ Ծննդյան օրը տեղի ունեցավ փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Հասմիկ Կիրակոսյանի հարազատները, մտերիմները, գործընկերներ և ուղակի գյումրեցիներ։

Ցուցատախտակի բացման պատիվը տրվեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին և Գյումրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանին։ Մինչ բացման հանդիսավոր արարողությունը՝ ողջույնի խոսքով հանդես եկավ Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Իր խոսքում Լիլիթ Թովմասյանն անդրարձավ Հասմիկ Կիրակոսյանի գործունեությանը, ունեցած ավանդին, հատկապես Գյումրու մշակույթի ոլորտում ներդրած ահռելի ջանքերին և թողած մեծ ժառանգությանը։

Փողոցի անվանափոխության հարցը «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տ.Հովհաննիսյանի կողմից համայնքապետարան մուտքագրվելուց հետո դրվել էր հանրային լսման, դրական եզրակացությամբ հարցն այնուհետ ներկայացվել էր համայնքի ավագանուն և հաստատվել ավագանու կողմից։

Քաղաքի տվյալ հատվածում փակցված հուշատախտակը և ցուցանակները ևս մեկ անգամ կհուշեն բոլորին, որ փողոցին կից շենքում բնակվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ ԱԳՆ-ն Երևանին խնդրել է պարզաբանել Սիմոնյանի և Զատուլինի Հայաստան մուտքի արգելքը

Հաջորդը

50 %-ի չափով հավելավճար կստանա կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների 6 %-ը

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները։…
Դիտել

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ…
Դիտել

Ապօրինի ասֆալտապատում Երեւանում. օրինախախտը պարտավորվել է վերականգնել կանաչ տարածքը

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ. հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share