Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին:

Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալը քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին», «Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» և «Դատապարտյալների փոխանցման մասին» երկկողմ պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ երկկողմ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներն ամփոփել և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետում կատարելուց հետո դիվանագիտական խողովակներով փոխանցել հնդկական կողմին՝ դրանց համաձայնեցման և ստորագրման համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չավուշօղլուի ու Կարո Փայլանի հարցուպատասխանը հայ-թուրքական թեմայով

Հաջորդը

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

Առնչվող նյութեր
Դիտել

Պատանի շախմատիստները մասնակցում են աշխարհի առաջնությանը

Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանիների (14-18 տարեկան) առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը…
Դիտել

Վրաստանը թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին թույլ է տալիս իր տարածքով չարգելված զինատեսակներ ներկրել. Դարչիաշվիլի

Վրաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան զենքի փոխադրման հարցերին։ Դարչիաշվիլին, մասնավորապես, հայտարարել է. «Ցանկացած երկիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share