Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 226 դիմում և 42 հաղորդում

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

12 հաղորդում համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս կազմակերպվել է քաղաքացիների 11258 ընդունելություն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 59 ընդունելություն:

Գլխավոր դատախազի տեղակալների մոտ՝ 66 Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ՝ 243 Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում` 307 ընդունելություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ էմոմալի Ռահմոնին

Հաջորդը

Նախագահը գրառում է արել Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ օրեր առաջ 16-ամյա Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի…
Դիտել

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստը

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share