ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին միջադեպերով, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաեւի (ՌԴ) եւ Բրիս Ռոկֆուեի (Ֆրանսիա) հայտարարության մեջ։

«Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի համար։ Նրանք նաեւ կոչ են անում կողմերին զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից եւ լիովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության եւ հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն ստանձնած պարտավորությունները։

Վերջերս լարվածության ուժեղացումն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրների համաձայնեցված, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում եւ Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով մասնակցությունը անմիջական երկխոսությանը, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարգավաճման աջակցությանը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անհասցե կոչերը կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի

Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերության հետ կնքել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր՝ 18 միլիոն 495…
Դիտել

ՄԻԵԴ-ը գերիների մասով հարցում է արել Ադրբեջանին և վերջնաժամկետ սահմանել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված մեկ գերու եւ…
Դիտել

Ամեն ինչից վեր դասենք Հայաստանի և Արցախի փրկությունը, մի կողմ դնենք մեր ներքին հարցերը․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայ ժողովրդին ուղղված կոչով է հանդես եկել։ Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջը ներկայացրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share