Եգիպտացորեն, սոյայի պտուղ. ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից: «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ և այլն:

«Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանել»,-ասաց փոխնախարարը:

Հայաստանը թռչնամսի մասով ինքնաբավության ցածր մակարդակ ունի: Փոխնախարար Գևորգյանի խոսքով՝ փոփոխությունը միտված է հնարավորություն տալու տեղի արտադրողներին՝ ունենալ ավելի մրցունակ ինքնարժեք, որի արդյունքում կլինի ավելի բարձր ինքնաբավության մակարդակ:

Այդ հումքերն ազատվում են սահմանին ԱԱՀ-ով գանձումից, իրացման փուլում արդեն ԱԱՀ-ն գանձվում է:

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտարարություն Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով

Հաջորդը

ԳՐԵԿՈ-ն Հայաստանի կատարողականում՝ Կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթաց է գրանցել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում գործակցության 2024թ. ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ:  ՊՆ…
Դիտել

Իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզում իրականացվում են Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85կմ հատվածի և դեպի մատուռ տանող 0,246 կմ…
Դիտել

ՀՀ սահմանադրական փոփոխությունները կամ ներքին իրավակարգավորումները ՀՀ ներքին գործն են․ Ռուբինյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին։ Ռուբինյանը ասել է. «Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի։…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share