Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել. Սիմոն Մարտիրոսյան

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին:

«Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։

Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։ Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանո’վ, իմ հա’յ ազգ, ի’մ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մարտիրոսյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Հաջորդը

Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից ժամանակավորապես կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները

Առնչվող նյութեր
Դիտել

Բուժօգնության կարիք ունեցողների համար կրիտիկական վիճակ է ստեղծվել․Ավանեսյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, մասնավորապես, առողջապահական իրավիճակին։ Նրա խոսքով՝ նեղ մասնագիտացված բուժօգնության…
Դիտել

Հնդկաստանում գրեթե 40 մարդ է մահացել կեղծված ալկոհոլ օգտագործելու հետևանքով

Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 39 մարդ է մահացել, մի քանիսն էլ հոսպիտալացվել են կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետևանքով: Այս…
Դիտել

Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը դատական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին – Պարո՛ն նախագահ, հաշվի առնելով օրակարգային հարցերը, կցանկանայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share