«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է «Տալենտում» կրթական և զարգացման ծրագրի մրցույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնների համար հիմնադրամն անվճար հիմունքներով կազմակերպում է վարպետության դասեր աշխարհահռչակ արտիստների հետ, օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասընթացներ, այցելություններ թանգարաններ, այցելություն համաշխարհային մեծության արտիստների համերգների: Պատանի տաղանդները, ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքները ցուցադրում են իրենց համերգային ելույթների ընթացքում: Բացի այդ, ծրագրի մասնակիցներին հիմնադրամը տրամադրում է ֆինանսական աջակցություն:

Ծրագրին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10 է:

Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք www.m4f.foundation կայքի «Մեր ծրագրերը» բաժնում:

Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է դիրիժոր Սերգեյի Սմբատյանի կողմից 2019թ. և մինչ օրս Տալենտում ծրագրի կրթաթոշակառուներ են հանդիսացել 25 պատանի տաղանդներ: Այսօր մեր աջակիցների` Հայաստանի բանկերի միության, Էվոկաբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի, Այ Դի բանկի, Էյջ Էս Բի Սի բանկի և Արմսվիս բանկի աջակցությամբ Տալենտում ծրագիրը հնարավորություն ունի շարունակել իր կողմից դրված նպատակների իրագործումը` բացահայտել Հայաստանի տաղանդներին, կրթել և զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՊՀ լեզվաբանների ստեղծած բառարանը ստանձնելու է գրական հայերենի քերականության կարգավորողի դերը

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս խաղապահները Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոց են առաքել ավելի քան 50 անուն բժշկական սարքավորումներ և սպառման նյութեր

Ռուս խաղաղապահները ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների անունից մարդասիրական օգնություն են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, հայտնում է…
Դիտել

Ապրում ենք աշխարհակարգի փլուզման պայմաններում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը։ Ըստ նրա, միջուկային պատերազմի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share