Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում ZIL մակնիշի գազատար ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան

Հունվարի 3-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, գազատարը կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի գազատար (բեռնված 50 կգ հեղուկ գազով) ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան, վառելիքի արտահոսք չկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հերթապահել՝ մինչ հատուկ տեխնիկայի դեպքի վայր հասնելը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Առնչվող նյութեր
Դիտել

Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են,որ ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ «Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և…
Դիտել

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մ.Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների բերած բողոքը

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի առնչությամբ ՊԵԿ-ը հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի…
Դիտել

Հայաստանը տարածքներ նվաճելու որեւէ մտադրություն չունի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է ԶՈՒ բարեփոխումների մասին։  Ըստ Նիկոլ Փաշինյանի որոշ ուժեր փորձում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share