Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել են համապատասխան առաջարկներ, որոնք այսօրվանից անհատապես կքննարկվեն բնակիչների հետ:

«Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները: Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար:

Դեռևս նախորդ տարվանից «Օղակաձև» զբոսայգու մի քանի հատվածում ևս համայնքը նախաձեռնել է ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման գործընթաց: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին:

Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցումը: Տարածքը կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի տեղանքին համահունչ՝ քարապարտեզների ձևավորում:

Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար՝ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվանից ՃՈ-ի հետ որոշ լուծումներ է նախանշել: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Զեկուցվել է, որ ուսումնասիրվել է 16 խաչմերուկ, որոնք ևս կներառվեն ծրագրում:

Մայրաքաղաքում շինարարություն իրականացնող ընկերություններն այսուհետ ավարտական ակտ չեն ստանա մինչև լիարժեքորեն չապահովեն հարակից տարածքի կանաչապատումը և շինաղբը համապատասխան վայր տեղափոխելու մասին փաստաթուղթ չունենան: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողական լինել և շինհրապարակներում իրականացնել մշտական ստուգայցեր:

Երևանի շինբարեկարգման ծրագրերով նախանշվող աշխատանքները պետք է կրեն համալիր բնույթ: Հանձնարարվել է նախագծերը կազմելիս ներառել բարեկարգվող օբյեկտների ամբողջական ծավալը, որպեսզի տվյալ տարածքում հետագայում անավարտ որևէ գործ չմնա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատախազությունը՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Հաջորդը

Կայունությունը Թեհրանի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևոր առանձնահատկություններից է. Ալի Շամխանի

Առնչվող նյութեր
Դիտել

Չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում. Էդգար Սևիկյան

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանի պաշտոնական հայտարարությունը. «Սիրելի բարեկամներ!Ինչպես երևի արդեն գիտեք, անունս ընգրկվել է Ռուսաստանի…
Դիտել

Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին և ապացուցում աշխարհին, որ իր հավաստիացումները պարզապես խոսքեր էին. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանն անընդհատ ասում է, որ ԼՂ հայերի բոլոր իրավունքները և անվտանգությունը երաշխավորված են, մինչդեռ 3-րդ օրն է, Լաչինի…
Դիտել

Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share