Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ

Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է:

Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փատելը։

Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։

«Մենք երկու ղեկավարներին կոչ ենք արել հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին։ Չկա ԱՄՆ-ից ավելի կողմնակից Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի անկախության վերականգնմանը՝  հավատարիմ մնալով այդ երկրների սեփական արտաքին քաղաքական շահերին և ինքնիշխանությանը»,- նշել է նա։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից. ՊՆ

Հաջորդը

Օհան Դուրյանին նվիրված փառատոնի շրջանակում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, անվանի ջութակահար Ագուստին Հադելիխը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև…
Դիտել

ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share