Երևանում մեկնարկել են հետխորհդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները

Երևանում մեկնարկել են հետխորհդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որ ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։

Կառուցապատման առաջին փուլում արդեն մեկնարկել են 63 բազմաբնակարան շենքերի և 20 հա մակերեսով անտառ-պուրակի հիմնման աշխատանքները, որին ներգրավված են ավելի քան 2000 աշխատակիցներ։

Ըստ պլանավորման՝ բնակելի միկրոշրջանի 1-ին փուլի ամբողջական հանձնումը կկատարվի 2025թ.-ի վերջին։ Շինարարական աշխատանքները ընթանում են «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲ ընկերության կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրաքի հայոց թեմի քահանան ծառայության վայրն ինքնակամ լքել և մեկնել է ԱՄՆ

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՔՊ-ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հրապարակմամբ. «Որքան էլ փորձեցի ինձ զսպել, այնուամենայնիվ չկարողացա չանդրադառնալ երկու…
Դիտել

Պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Հուլիսի լույս 1-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նկատել են, որ «Մերսեդես»…
Դիտել

Քննարկվել Է տնտեսական քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։ «Այսօր քննարկելու ենք տնտեսական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share