Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը ընդունելի չէ Հայաստանի համար. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Կարևոր եմ համարում նշել, որ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել: Այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին:

«Ցավոք, մեր հարևաններն առանձնանում են ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող  գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- ընդգծեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը մտադիր է 1 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և…
Դիտել

Ընթացքի մեջ է Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են։…
Դիտել

Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի և Աղդամի ճանապարհներով. Միշել

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը X (Twitter) սոցցանցի իր միկրոբլոգում գրել է. «Ղարաբաղի հայերին վերջապես մարդասիրական մատակարարումներ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share