Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող մայորի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով

Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է.

«Հարգե՛լի բարեկամներ
Իմ հավաստի տեղեկություններով Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ի կալանքի ժամկետն այսօր երկարաձգվել է երկու ամսով։

Միաժամանակ, դիմելով  սույն գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց և պաշտպանության կողմին, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը․ Եթե ունեք կոնկրետ փաստեր ու տեղեկություններ, որ սույն գործով կան բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, որոնք որևէ կապ ունեն այս ողբերգության հետ և ըստ Ձեզ, մեղավոր են, իրականացրել են այնպիսի գործողություններ, որի արդյունքում տեղի է ունեցել այս հանցագործությանը, որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ,  հորդորում եմ հրապարակել այդ բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների անուն-ազգանունները, անկախ նրանից, թե ովքեր են այդ անձինք։

Մեկ անգամ ևս պատասխանատու կերպով հայտարարում եմ․ Տուժողներն այս գործով գնալու են մինչև վերջ, և բոլոր պատասխանատուները, անկախ նրանից, թե ովքեր են, կրելու են իրենց արժանի պատիժը․․․․»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է

Հաջորդը

44-օրյա պատերազմը 2016թ. քառօրյա պատերազմի շարունակությունն էր. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել…
Դիտել

Օդանավակայանում երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնման սրահում նկատել են կասկածելի երիտասարդի, որը դիմել է փախուստի՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share