Էրդողանի՝ Իրան կատարելիք այցի օրակարգում նաև «3+3» ձևաչափն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այցելելու է Իրան: Էրդողանը հանդիպելու է Էբրահիմ  Ռաիսիի հետ: Սպասվում է, որ կողմերի միջև թուրք-իրանական հարաբերությունները զագացնելու նպատակով համաձայնագիր  կստորագրվի: 

Ermeniaheber-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ  Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելու են տարբեր ոլորտներում երկարաժամկետ համագործակցության զարգացման համատեղ մեխանիզմներ:

Ըստ կայքի հրապարակման՝ Էրդողանը Իրանում պատրաստվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիայի, թրաֆիքինգի և անվտանգության հետ կապված այլ հարցեր:

Նշվել է, որ այցի օրակարգում է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափը: 

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը ներառում է Հարավային Կովկասի երկրները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), ինչպես նաև Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39-+41 աստիճանի

Հաջորդը

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը. Reuters

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ, այս մասին այտնում է…
Դիտել

«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share