Թարմ հետքերով բացահայտվել է Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

Հունվարի 20-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Այս մասին ասված է ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզեցին հետևյալը։

Նախնական տվյալներով՝ նույն շենքի բնակիչ, 33-ամյա երիտասարդը անհիմն վիճել էր հարևանի հետ և դանակով խփել նրա պարանոցին։ 36-ամյա Արտակ Օվակյանը ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Հարվածից հետո դանակի շեղբը մնացել էր նրա պարանոցում, իսկ բռնակը՝ կոտրվել։ Այն հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։

Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքներն ու շարժառիթը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերմանացի մասնագետները կմասնակցեն Գեղարքունիքի համայնքների վերածննդին

Հաջորդը

Խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: ՀՀ ԱՆվտանգության խորհրդի…
Դիտել

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ հունիսի 29-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների…
Դիտել

Թմրամիջոցների գաղտնի լաբորատորիայի գործով ձերբակալվել են Կորեայի ու ՌԴ քաղաքացիներ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և…
Դիտել

Մեկնարկել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունները

EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկվել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share