Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոգործիչներին և շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար, կարևորել է մարդկային ներդրման արժևորումը:

«Խոսելով հայ կինոյի 100-ամյակից՝ մենք առաջին հերթին խոսում ենք կոնկրետ մարդկանց և նրանց ներդրման մասին, քանի որ հայ կինոյի 100-ամյակը վերացական ժառանգություն չէ: Մեր պարտավորությունն է նաև արժևորելու այդ ներդրումը: Հուսով եմ՝ գնահատանքի այս ձևը ձեզ խրախուսելու է՝ ունենալու մասնագիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Չնայած տեխնոլոգիաները և ժամանակները փոխվում են, բայց կինոն մեր կյանքում շարունակում է մնալ և լինել արվեստի ձևերից այն կարևորագույնը, որը հանրության լայն հատվածներին առնչում է արվեստին, հետևաբար կինոն, ինչ-որ առումով, ներկայացնում է նաև արվեստի դեմքը հանրության առջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է կինոյի միջոցով մեր իրականության կարևորագույն խնդիրներից խոսելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արվեստը միշտ խոսակցություն է. «Հաճախ արվեստը դառնում է ամենադժվար խնդիրների մասին խոսելու միակ ձևը: Հուսով եմ՝ այսօրվա գնահատանքը կօգնի շարունակելու այդ խոսակցությունը և անդրադառնալու նոր խնդիրներին»:

ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են «Բարս մեդիա» ընկերությունը՝ պատմականության և գեղարվեստականության բացառիկ համադրման և հայ կինոարվեստի միջազգայնացման գործում ունեցած ավանդի համար, Արմեն Ղազարյանը՝ հայ կերպարվեստի և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Վահագն Տեր-Հակոբյանը՝ հայ օպերատորական արվեստի կայացման և զարգացման գործում ունեցած վաստակի համար, Արամ Շահբազյանը՝ կինոարվեստում բարձր պրոֆեսիոնալ չափանիշների հաստատման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար, Նաիրա Մուրադյանը՝ հայ անիմացիոն արվեստի զարգացման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Ջիվան Ավետիսյանը՝ հայ կինոյի և արցախյան հիմնախնդիրը կինեմատոգրաֆիական լեզվով միջազգայնացնելու համար և Անի Ոսկանյանը՝ համատեղ կինոարտադրության շրջանակների ընդլայնման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի և պատվոգրերի: Ցանկը կցվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահներին

Հաջորդը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո…
Դիտել

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի նոր տրոլեյբուսներով

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար…
Դիտել

ՄԻԵԴ-ը գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share