Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Նշենք, որ ս.թ. ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար: «Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի», – ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին կատարված մեծածավալ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Իսկ Անտոնիո Կոնֆլիտտին արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Հաջորդը

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է կինոաշխարհի ներկայացուցիչներին

Առնչվող նյութեր
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…
Դիտել

Գագիկ Խաչատրյանի ազգականներին առնչվող քրեական գործն ուղարկվել է դատարան

Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ…
Դիտել

Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Հարգելի՛ պարոն Ստեփանյան,…
Դիտել

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր

Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթակիր երկրորդ տարին անընդմեջ դարձավ Միլանի «Ինտեր»-ը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտում կայացած խաղում միմյանց դեմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share