Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել էր ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Bloomberg»-ի՝ իրական ժամանակի ռեժիմով թարմացվող միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը:

Մասկի հարստության աճին նպաստել է այն, որ Tesla ընկերության բաժնետոմսերի գինը գրեթե 70 %-ով աճել է: Դրա պատճառներից մեկն այն է, որ ընկերության էլեկտրական մեքենաների մի քանի մոդելների պահանջարկը մեծապես ավելացել է որոշակի գնիջեցումներից հետո:

51-ամյա Իլոն Մասկը, որն արդեն մի քանի ամիս է՝ նաև Twitter-ի սեփականատերն է, 2023 թ.-ի սկզբին ուներ 137 միլիարդ դոլար կարողություն: Այժմ նրա կարողությունը կազմում է 187 միլիարդ դոլար:

Իսկ Բեռնար Առնոն, որին Մասկը զիջում էր վերջին մի քանի ամիսների ընթացքում, ունի 185 միլիարդ դոլարի կարողություն:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը (117 մլրդ), իսկ չորրորդ տեղում է ամերիկացի գործարար, Microsoft ընկերության նախագահ Բիլ Գեյթսը (114 մլրդ):

Աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է ամերիկացի ամենահաջողակ ներդրող, Berkshire Hathaway ընկերության նախագահ Ուորեն Բաֆեթը (106 մլրդ):  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մասին

Հաջորդը

Քննարկվել են Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

«ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում». Բորել

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ…
Դիտել

Կայացել է Լիտվայի և Հայաստանի նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Ապրիլի 19-ին Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց…
Դիտել

ԵՄ-ն Սյունիքին տրամադրել է 55 միլիոն եվրո աջակցություն

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն Սյունիքին տրամադրել է 55 միլիոն եվրո աջակցություն։ Նրա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share