Ինչպես է ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին ահազանգող անձը

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր  էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգի մասին:

Նա նշել է, որ ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ էր ստացվել, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ռումբ չի հայտնաբերվել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարի մրցույթից երեխաներին տուն տանող ավտոբուսը վթարվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-7 աստիճանով․ Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգում տեղադրված կրպակները

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով ապամոնտաժվել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող…
Դիտել

Ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ Հարավային Կովկաս․ Միշելը հայտարարություն է տարածել

Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել որում ասված է․…
Դիտել

Վահե Հակոբյանի կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share