«Ինտեր»-ը հաղթել է ընկերական խաղում. Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ակումբի ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա Ա-ի մեկնարկին նախապատրաստվող «Ինտեր»-ը ընկերական հանդիպում է անցկացրել Սերիա C ներկայացնող «Պրո Սեստո»-ի հետ և առավելության հասել 6:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: 

Հենրիխ Մխիթարյանը 2019-2022 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում:

2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերմանիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,3 տրիլիոն եվրոն

Հաջորդը

Հայ ձյուդոիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում.ԿԳՄՍՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ և ՄԻՊ ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայում

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և…
Դիտել

ՀԱՊԿ-ը կքննարկի Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանում…
Դիտել

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին». Զախարովա

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղ պայմանագիր կնքելու իր «համապարփակ առաջարկները»։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share