Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է․ Փաշինյան

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32  օր. երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը։ Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ  ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքի վերաբերյալ»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղին էլէներգիայի մատակարարման խափանումը նոր խնդիրներ է ստեղծել, սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում։

Փաշինյանն ընդգծեց, որ իր գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը  սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի։

Վարչապետը նշել է, որ հարկավոր է որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը.

«Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Ի՞նչ է սա նշանակում. առաջին հերթին, վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս։ Եվ հետո, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը նրանց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ անհնար դարձնելու մեջ»,- նշեց Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հաջորդը

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Առնչվող նյութեր
Դիտել

Մաքս Ֆերստապենը հաղթեց «Ֆորմուլա 1»-ի իտալական Գրան Պրիում

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Իտալիայի Գրան Պրիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆորմուլա-1»-ի՝ իտալական Մոնցայում կայացած Գրան Պրիում «Ռեդ Բուլ»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share