Սահմաններ, թանկարժեք մեքենան եւ ներքաղաքական «դուռդոմը»

Հերթական «կուտը» ՝ կարեւոր գործընթացից շեղելու, կամ գուցե այդ գործընթացի հետեւանքը տապալելու համար։

Վաղը Սոչիում կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը։ Երկրորդը հետպատերազմյան շրջանում եւ առաջինը՝ սահմանագծման եւ սահմանազատման մայիսից սրացած խնդիրներից հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերին «հրաշալի եռյակը» հանդիպելու է նաեւ Բրյուսելում։

Այս հանդիպումները տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ հայ-ադրբեջանական սահմանում սողում է պատերազմը։ Եւ նաեւ մի ժամանակաշրջանում, երբ երկրում կրկին ներքաղաքական իսկական «դուռդոմ» է՝ նոր դերակատարներով, բայց նույն բեմադրությամբ։

Արցախի կարգավիճակի եւ ճակատագրի անորոշությանը այս տարվա մայիսին գումարվեց նաեւ Հայաստանի սահմանների խնդիրը։ Հանրությունը, հատկապես հանրության ադեկվատ հատվածը, այս ընթացքում փորձում է հասկանալ, պատասխան ստանալ՝ թե ի վերջո ի՞նչ է սպասվում մեր երկրին, ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին։ Հանրությանը այս հարցերի պատասխանները ոչ ոք չի տալիս, կամ տալիս են քիչ չափաբաժնով՝ թերեւս խուսափելու համար անկանխատեսելի հետեւանքներից, կամ կողմնակի ազդեցությունից։

Այս խառը, անհասկանալի եւ անհայտ սպասումներով իրավիճակում մեդիադաշտն այսօր կրկին պայթեց։ «Պայթուցիչը» գործեց ԱԺ նախագահի համար դեռ չգնված՝ մոտ 200 հազար դոլարանոց ավտոմեքենայում։ Այսօր դժվար է որեւէ մեկին զարմացնել իշխանությունների անադեկվատ գործողություններով, բայց պետության փողով թանկարժեք մեքենա գնելու որոշան հանրայնացման հետեւանքները եւ արձագանքները կառավարությունում դժվար հաշվարկած չլինեին։

Հանրությունն այսօր եւ գուցե առաջիկա օրերին՝ կսկսի մաս մաս անել 90մլն դոլարանոց մեքենան՝ չտեսնելով, թե ինչպես են կտի հերթական չափաբաժինը մատակարարողները եւ այդ չափաբաժինը մեդիայով շաղ տվողները՝ համախմբված մաս մաս անում մարդկանց սպասումները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով

Հաջորդը

Մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը

Առնչվող նյութեր
Դիտել

Դիտարկվում է միջազգային իրավունքի բոլոր գործիքների կիրառումը. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները լրատվամիջոցների հարցերին. Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ…
Դիտել

Առեւտրի կենտրոնին ռուսական հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի

Վերջին տվյալներով, Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի առեւտրի կենտրոնին ռուսական հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի, մոտ 6 տասնյակ…
Դիտել

Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ

Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share