Տեղի են ունեցել Խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 25-ին անցկացրել է խորհրդարանական լսումներ` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով: Լսումներին  մասնակցել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ:

ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումների անցկացումը: Նրա դիտարկմամբ` լսումները հնարավորություն են` հնչեցնելու դիրքորոշումներ եւ տեսակետներ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ լսումներն անցկացվում  են հայկական երկու պետությունների համար բարդ ռազմաքաղաքական  իրավիճակում:

«Խմբակցությունը նպատակ ունի վերհանել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք կապված են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների հետ»,-պարզաբանել է Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղության հաստատմանն ու սահմաննների ճշգրտմանը, սակայն դա  չպետք է հակասի Հայաստանի եւ Արցախի շահերին:

«Սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում պետք է  բացառել Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-ռուսական զորավարժություններ

Հաջորդը

Սահմաններ, թանկարժեք մեքենան եւ ներքաղաքական «դուռդոմը»

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից…
Դիտել

Փոփոխություն Արցախի Հանրապետության Սահմանադրությունում

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share