ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Պետդեպի խոսնակ

Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում  քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։

Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:

«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», – փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։

Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. – «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։

Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դիրքորոշում կհայտնենք վաշինգտոնյան հանդիպման արդյունքներից հետո. Զախարովա

Հաջորդը

Չավուշօղլուն ասել է ինչու է Թուրքիան փակել Հայաստանի հետ օդային սահմանը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտնել է, որ պաշտոնատար անձանց խմբի հետ Երևան կժամանի…
Դիտել

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցածն էր անակնկալ. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին

ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցին ասաց, որ իր համար անանակնալ էր այն ինչ…
Դիտել

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ լորդ Ալթոն

Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share