ԼՂ հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ:

«1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։

Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։

Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

Հաջորդը

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայաստանի անկախության տոնի առիթով։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական…
Դիտել

Համապետական ծառատունկի ընթացքում տնկվել է 451 000 տնկանյութ

Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ իրականացվեց, տնկվեց 451 000 տնկանյութ Կլիմայի փոփոխության դեմ մղվող…
Դիտել

Զինծառայողների մահվան դեպքի մասով ՊՆ խնդրում է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը

Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share