Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը Հայաստանի անկախության տոնի առիթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։

1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, ինչպես նաև իրավական, տնտեսական, անվտանգային նոր համակարգի ձևավորման բարդ ու դժվարին գործընթացի սկիզբ։ Դա ազգային ինքնագիտակցության և ոգու վերազարթոնքի, ազգային և հոգևոր արժեքների վերաիմաստավորման, համաժողովրդական միասնության ու համախմբման շրջան էր, ինչի շնորհիվ հնարավոր եղավ դիմակայել առկա մարտահրավերները, հաղթահարել դժվարություններն ու շարունակել սեփական պետության կառուցման ուղին։ 44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների, սակայն, համոզված եմ, մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը և նպատակային ջանքերով կամրապնդենք պետականության հիմքերը:

Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն հայ ժողովրդի ապագայի։

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման սուրբ գործում։

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի…»,- նշված է ԱՀ նախագահի ուղերձում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը. Արմեն Սարգսյան

Հաջորդը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարգեին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության տոնի առիթով

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդիկ երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ…
Դիտել

Դրամի արժեզրկումը տնտեսության արտացոլանքն է.Կառլեն Խաչատրյան (տեսանյութ)

Վերջին ամիսներին արձանագարվեց դրամի բավական արագ արժեզրկում: Իշխանության ներկայացուցիչները ազգային արժույթի արժեզրկումը պայմանավորեցին համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական գործոններով:…
Դիտել

Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ծառատունկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է…
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share