Խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Այս մասին  ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խաղաղությունը համարում է իր քաղաքական հանձնառությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին, նա այդ համատեքստում չափազանց կարևորեց, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, ու այդ մեխանիզմն ապահովի ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման օրակարգի իրացումը․

Վարչապետը կարևորեց նաև տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը: Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության 3-րդ կետով սահմանված ճանապարհները պետք է վերաբացվեն կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4, որոշ մարզերում՝ 8-10 աստիճանով

Հաջորդը

Ռազմական բալանսի ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը համաշխարհային վարակ է. Լևոն Շիրինյան

Իրենց Արցախի էլիտա են համարում, դուք ինչ էլիտա… էլիտար ձևով հայրենիքը հանձնեցիք։ Չի կարող Հայաստանում իշխանության երկրորդ բևեռ ձևավորվել։…
Դիտել

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը…
Դիտել

Անկախ դժվարություններից՝ ես երբևէ չեմ ներկայացել զոհի կարգավիճակով․ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև հիմա իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share