Խաղաղության պայմանագրի բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա ավարտը»,-երկուշաբթի այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է պայմանագրի նախագիծ և ներկայացրել հայկական կողմին, որից հետո տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ: Տեղեկացնեմ նաև, որ մեկնաբանությունների երրորդ փաթեթը ադրբեջանական կողմից արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- հայտարարել է Բայրամովը։

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն հանձնառու է անվտանգ ու խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասում

Հաջորդը

Թե ինչու է Ֆրանսիան մերժել արտահանձնել Սուրիկ Խաչատրյանին․ մանրամասներ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը ստանում է նոր աշխարհաքաղաքական միավորի արժեք․ Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը մեկնաբանել է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները եւ…
Դիտել

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրվի 23 մլն եվրո

ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցության շրջանակներում կստորագրվի «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը։ Ըստ այդմ, ԵՄ բյուջեից կտրամադրվի…
Դիտել

Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու քայլերը

Կիևում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան, հայտնում է AnalitikaUA.net-ը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share