Խաչափայտի մասունքը Քասախի բազիլիկում

2002 թվականի մայիսի 5-ը նշանակալից օր է Ապարան համայնքի բնակիչների, հայ առաքելական սուրբ եկեղեցու համար և, իհարկե, Ապարան քաղաքի բազմադարյան պատմության մեջ։ Այդ օրը Ապարանի հավատավոր ժողովրդին է հանձնվել իրենց նոր աղոթատունը` Քասախի բազիլիկը։

Վերաօծման օրն ունի իր պատմությունը։ Ասում են` Տեր Սիոն եպիսկոպոսը դռնբացեքի արարողության սկզբում իր մուրճով հարվածում է տաճարի դռանը և դադարում է ամբողջ օրը տեղացող անձրևը և Արագած լեռան վերևից արևի ճառագայթները ճերմացնում և լուսավորում են տաճարի` անձրևից արդեն թրջված և խոնավեցած պատերը։ Եվ արդեն հաջորդ օրը` մայիսի 5-ին ,Սուրբ սեղանը ներծծելով այս ամենը, սրբագործվում է Ամենայն Հայոց հայրապետի հովվապետական աջով։

Ամեն տարի մայիսի 5-ին հաջորդող կիրակի օրը ( այս տարի մայիսի 7-ին) տեղի է ունենում Սուրբ Պատարագ։

2023 թվականին լրացավ եկեղեցու վերաօծման 21-րդ տարելիցը։

Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի բերվեց Քրիստոսի խաչափայտի մասունքը։

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լենցովին չի հաջողվել համոզել Բաքվին

Հաջորդը

Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրու փողոցներինց մեկը կկրի Հասմիկ Կիրակոսյանի անունը

Գյումրիի Սպանդարյան փողոցի՝ Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն այսուհետ կրելու է Հասմիկ Կիրակոսյանի անունը։ Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի…
Դիտել

«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

Մարտի 1-ին, աշխատանքային օրվա վերջին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ էին ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի…
Դիտել

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ չկա որևէ քաղաքական ենթատեքստ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է «Ռոսսելխոզնադզորի» երեկվա հայտարարությանը ,ըստ որի ՌԴ-ն կքննարկի ՀՀ-ից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share