Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենին

Այսօր՝ հունիսի 2-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։
Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը կարևորեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։ 
Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ի և Փրկարար ծառայության համատեղ աշխատանքը հաջողված է, կան երկկողմ արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ։ Մասնավորապես նշեց օրեր առաջ էլ.ենթակայանում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը, որը հնարավորություն տվեց կանխել հրդեհի հետագա տարածումը: Ինչպես նաև հավելեց, տարիներ առաջ «ՀԿԵ» ՓԲԸ-ի Թումանյանի կայարանի մոտակայքում երկաթգծի ուղիներում վառելիքով բեռնված վագոնների մասնակցությամբ մասշտաբային պատահարի ժամանակ Փրկարար ծառայության բարձր մակարդակով իրականացված գործողությունները, խոսեց քարաթափման վտանգ ներկայացնող հատվածներում փրկարարների ցուցաբերած աջակցության մասին, որոնց ընթացքում երկկողմ ակտիվ և արդյունավետ  համագործակցություն է իրականացվել։

Մելնիկովը կարևորեց այն հանգամանքը, որ իրենց մասնագետները Փրկարար ծառայությունում անցել են վերապատրաստումներ և ստացել «փրկարարի» որակավորում, ինչը հնարավորություն է տվել վերջիններիս, մինչև մասնագիտացված ուժերի դեպքի վայր հասնելը,  ճիշտ գնահատել իրավիճակը և կազմակերպել նախնական արձագանքում։ 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ուղղություններով իրականացրած նաև այլ աշխատանքներ: Կողմերն անդրադարձան հետագա փոխգործակցության ընդլայնմանը. մասնավորապես՝ անտառային հերդեհների ժամանակ տեխնիկական աջակցության, տարերային և տեխնածին արտակարգ դեպքերի կանխարգելման և այլ հարցերի շուրջ։
Փրկարար ծառայության տնօրենը կարևորեց տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ կուտակած փորձը և կատարված աշխատանքները կարող են արդյունավետ հիմք հանդիսանալ հետագա ծրագերի իրականացման համար։

Տնօրենը նաև շեշտեց համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ՓԾ մասնագետներին ներգրավել թիրախային տեղանքների ընտրման, պլանների մշակման աշխատանքներում և անցկացնել վարժանքներ առավել իրատեսական պայմաններում:
Ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ջանքերի մեկտեղման, սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դատավորի 30 թափուր հաստիք կա, որը շատ մեծ թիվ է․ Նաիրի Գալստյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության մասին

Հաջորդը

Դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

«Հանրային Ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային…
Դիտել

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները քնարկել են Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը:…
Դիտել

Թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ Ասկերանի շրջանում. Հունիսի 20-ին ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի…
Դիտել

Երբ կեղծ ռազմահայրնասերների զենքը դառնում է անեծքը

Մարդն ու գազանը միմյանցից տարբերվում են առաջին հերթին բանականությամբ։ Բայց այն ինչ տեղի է ունենում Հայաստանի հանրային դիսկուրսում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share