Երբ կեղծ ռազմահայրնասերների զենքը դառնում է անեծքը

Մարդն ու գազանը միմյանցից տարբերվում են առաջին հերթին բանականությամբ։ Բայց այն ինչ տեղի է ունենում Հայաստանի հանրային դիսկուրսում կապված Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետ, կոտրում է այդ կարծրատիպը և ի ցույց դնում այն, որ շատ մարդկանց մոտ չկա այդ տարբերությունը։

Հայաստանը պետական մակարդակով օգնության ձեռք է մեկնել Թուրքիային։ Բնականաբար հայ հանրության մոտ շատ են ծանր հիշողությունները՝ կապված մեր նկատմամբ հարևան երկրի թշնամական վերաբերմունքի հետ։

Այդ թշնամական վերաբերմունքը չափազանց ծանր, արյունալի հետք է թողել գրեթե բոլոր հայերի մոտ։

Սակայն, կարևոր է հասկանալ, որն է մեր առաքելությունը այս աշխարհում, ովքեր ենք մենք և ուր ենք ուզում գնալ։ Եթե մենք որոշում ենք թշնամությանը պատասխանել հավերժ թշնամությամբ, ապա դա կարծում եմ կործանարար կլինի առաջին հերթին մեզ համար։ Հաշվի առնելով՝ մեր հանդեպ թնամական տրամադրված երկրների այս պահին եղած բոլոր առավելությունները, այդ թվում ֆինանսական, տնտեսական, ուժային դեմոգրաֆիական և այլն։

Եթե այս առավելությունները չնկատելով դու միշտ սուր ես ճոճում և պահանջում վրեժխնդրություն, ապա դա էլ է տեսակետ, կարծիք դիրքորոշում, որը ապրելու իրավունք ունի։ Սակայն որն է այդ դիրքորոշման գինը լինելու՝ հավերժ զոհերը, խեղված ճակատագրերը, անդառնալի կորուստն՞րը, ողբը։

Շատ դեպքերում թշնամանքի ու վրեժի կոչեր անողները սովորաբար ուրիշների արյունով ձեռքերը լվացողներն են։ Նրանք են, ովքեր իրենց ռազմահայրնեիսաիրական ծարավը հագեցնում են ուրիշի այրամբ, որիշի կորստով, ուրիշի ցավով։

Հայաստանը փրկարարներ է ուղարկել Թուրքիա։ Մի կողմ թողնելով հուզական հայտարարությունները, ապա Հայաստանի այդ քայլը նախևառաջ դիվանագիտություն է։ Աշխարհին Հայի տեսակը, մարդկային բանականությունը ցույց տալու և դրանով առաջ գնալու, ուժային անհավասար պայքարում հաղթանակի ձգտելու քայլ է։

Ոչ անհայտ հանրային գործիչներից մեկը, որն ի դեպ մասնագիտությամբ իբր բշիժկ է՝ սոցցանցերում հայ փրկարարների նկարն է տեղադրել և արել հետևյալ գրառումը՝ «Գնaլներդ լինի, գaլներդ չլինի … հայ մայրերի aնեծքն էլ տարածվի ձեր ու ձեր ընտանիքների վրա…»

Արդյո՞ք այս տեսակն է՝  հայ մայրը, հայ բժիշկը, հայ մարդը։ Արդյո՞ք այս տեսակով ենք ցանկանում ներկայանալ աշխարհին, արդյո՞ք մենք ցանկանում ենք՝ բանականությունը՝ ստորադասել գազանությանը։ Երբ թշնամանքը հատում է մարդկային բոլոր սահմանները՝ այն սկսում է խժռել արդեն հայրենակցիդ, ազգակցիդ։ Այս դեպքում արդեն մարդկային չարության ու գազանության զոհը դառնում է ոչ թե իրական թշնամիդ, այլ հայրենակիցդ, այն հայրնեկիցդ որի ցավով ու արյամբ որոշները հագեցնում են իրենց կեղծ ռազմահայրենասիրության ծարավը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանի դերը կարևոր է` կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կլաար

Հաջորդը

Էրդողանն այցելել է աղետի գոտի․ զոհերի թիվը հասել է 8574-ի

Առնչվող նյութեր
Դիտել

«Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է. ՄԻՊ

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ…
Դիտել

Պատմական և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն. Փաշինյան

«2021 թվականից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ…
Դիտել

Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար. Արցախի ՄԻՊ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։…
Դիտել

Հրամանատարի տեղակալը հրապարակավ բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ, որից հետո վերջինս ինքնասպանություն է գործել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share