Վրաստանի դերը կարևոր է` կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գտնվում է Վրաստանում և հարցազրույց է տվել  Վրաստանի Առաջին ալիքին, որտեղ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, Թբիլիսիի դերից և տարածաշրջանային խնդիրներից։ 

Կլաարը մասնավորապես հայտարարել է. «Շատ կարեւոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն եւ նպաստեն խաղաղությանը, եւ այստեղ շատ կարեւոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»։ 

«Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները՝ Հարավային Կովկասը, պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հաջորդը

Երբ կեղծ ռազմահայրնասերների զենքը դառնում է անեծքը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը զրուցել է Մերձդնեստրի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին…
Դիտել

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share