Կայացել է ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի հերթական նիստը

2023 թվականի ապրիլի 21-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի հերթական՝ 7-րդ նիստը, որին մասնակցել են Խորհրդի քարտուղարության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ՔԿԾ շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը։

Նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում կրթական, լուսավորչական, մշակութային,  վերասոցիալականացման և ազատազրկման վայրերում անվտանգության ապահովման միջոցառումներին, օգտակար զբաղվածության ապահովմանը, վնասի նվազեցմանը, ԱՊՀ իրավապայմանագրային բազայի գույքագրմանը, քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման Համաձայնագրին և անազատության մեջ գտնվող անձանց շրջանում օգտակար զբաղվածությանն առնչվող աշխատանքների փոխանակման փորձին վերաբերող հարցերը: Խորհրդի շրջանակներում անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող ռազմավարական գործիքակազմին:

Փորձագետների խմբի նիստում արծարծվել են նաև 2023 թվականի հոկտեմբերին Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 8-րդ նստաշրջանի նախապատրաստման և օրակարգի ձևավորմանն առնչվող հարցերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան

Հաջորդը

Հայաստանի ՊՆ-ն հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988թ. Սումգայիթում բոլոր սպանվածներին. ԱՄՆ դեսպանատուն

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում…
Դիտել

ԱՆ-ն 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման համար (տեսանյութ)

2021- 2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական…
Դիտել

Պայթյուն Ադրբեջանի ռազմարդյունաբերական գործարաններից մեկում

Պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարաններից մեկում։ Շիրվան քաղաքում գտնվող հավաքման ձեռնարկությունում զինամթերքի պայթյունի հետևանքով…
Դիտել

ՄԻՊ-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածքաշրջանի առաքելության ղեկավար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share