Կատար 2022. հայտնի են փլեյ օֆֆ դուրս եկած ևս չորս թիմերի անունները

Կատարում ընթացող աշխարհի առաջնության D խմբում ավարտվեց պայքարը: Այս խմբից աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ 1/8 եզրափակիչ դուրս եկավ նաև Ավստրալիան:

Վերջին՝ երրորդ տուրում Ավստրալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Դանիային, Թունիսը նույն հաշվով առավելության հասավ ֆրանսիացիների նկատմամբ:

Այսպիսով, Ֆրանսիան առաջին տեղը զբաղեցրեց D խմբում և դեկտեմբերի 4-ին 1/8 եզրափակիչում կմրցի C խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Լեհաստանի հավաքականի հետ, որը վերջին տուրում պարտվեց Արգենտինայի հավաքականին։

D խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Ավստրալիան, որը դեկտեմբերի 3-ին 1/8 եզրափակիչում կմրցի C խմբում առաջին տեղը զբաղեցրած Արգենտինայի հետ։

C խմբից Թունիսը և Դանիան, իսկ D խմբից՝ Մեքսիկան և Սաուդյան Արաբիան ավարտեցին ելույթները Կատար-2022-ում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Հաջորդը

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share