Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որ «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել իր երկու «Այֆոն» բջջային հեռախոսները վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին հանդիպել է մի անծանոթ երիտասարդի, որը հեռախոսների դիմաց, չարաշահելով իր վստահությունը, վճարել էր 3000 դոլար կեղծ թղթադրամներով:

Պարզվել է, որ նշված արարքը կատարել էր դեկտեմբերի 16-ին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը: Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել Ղուկասավան գյուղի մի բնակիչ: Նա «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել «ipone pro 14» մոդելի բջջային հեռախոսը վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին հեռախոսը գնելու նպատակով նրան էր զանգել մի երիտասարդ: Հանդիպել էին, և վճարելով 1400 դոլար՝ երիտասարդը գնել էր հեռախոսը, իսկ հետագայում ղուկասավանցին հասկացել է, որ 14 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամները կեղծ են:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել էր նույն՝ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից և ինքնիշխանությունից. Զելենսկի

Հաջորդը

Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Առնչվող նյութեր
Դիտել

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ)…
Դիտել

«Սուրմալու»-ի տուժած տնտեսվարողները չեն փոխհատուցվի. Քերոբյան

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո…
Դիտել

Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. Ա. Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share