Կինն իմ մուսան է. Վլադիմիր Աբրահամյան

Մարտի 8-ին, ժամը 16:00 Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնհարկում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցադրությունը: Կանանց միջազգային օրվա առթիվ սրահում կհավաքվեն Վ. Աբրահամյանի խորհրդավոր կանայք. կցուցադրվեն նկարչի վրձնած կանանց դիմանկարները, նատյուրմորտներ: Զուգահեռաբար ներքնահարկի սրահներից մեկում կցուցադրվեն Վլադիմիր Աբրահամյանի մասին պատմող վավերագրական ֆիլմեր։

Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով, դրանք հիմնականում իրական կերպարներ են, բայց բոլորը բնորդուհիներ չեն, կան նաև երևակայական, հորինված կերպարներ:

«Ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության բոլոր կանայք չէ, որ բնորդուհիներ են եղել, հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակից տղամարդը․․․Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրձնել եմ․․․»,- հարցազրույցներից մեկում անկեղծացել է նկարիչը:

Ցուցահանդեսին կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր: Սրահի մի հատվածում կցուցադրվեն նաև նկարչի մասին պատմող ֆիլմեր: Կհրապարկվեն նրա՝ երիտասարդ տարիներին գրված չափածո ստեղծագործությունները:

Կապույտ են աչքերս`

երկնային գույն,

ուստի հոգիս էլ

պիտի որ լինի

երկնային մի ամպ,

բայց ոչ գորշացած

ու բքահալած,

այլ մի կապուտակ

ու շատ կարոտած:

Բայց դրա համար

չեմ տխրում այնպես,

որ անձրև թափեմ

ու գորշանամ ես.

չէ՞ որ հոգիս էլ

ամպ է կապուտակ,

թովիչ, ինչպես նա,

աստղ հերարձակ:

Առոն Բաբաջանյան համերգասրահը նոր քաղաքականություն է որդեգրում՝ սրահները տրամադրելով նաև նկարիչների ցուցահանդեսներին: Իսկ ներքնահարկը, որտեղ կբացվի Վ. Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցադրությունը, երկար ժամանակ չի գործել: Վ. Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը: Մուտքն ազատ է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինացի ռազմական օդաչուները մարզվում են F-16 կործանիչների վարման համար

Հաջորդը

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են

Առնչվող նյութեր
Դիտել

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը․ Արարատ Միրզոյան

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի…
Դիտել

Սպասվում են տեղումներ եւ օդի ջերմաստիճանի բարձրացում

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին…
Դիտել

Եվրո-2024․ Խորվաթիան հաղթեց Հայաստանին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային: Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացած խաղն…
Դիտել

Կատարվել է 3978 թեստավորում, 590 մարդ առողջացել է

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share