Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման

Կիևը հայտնել է այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերի կողմից հարձակման մասին: Ըստ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի՝ ի տարբերություն նախորդ օրվա հարձակման, երբ Ռուսաստանն օգտագործել էր տարբեր զինատեսակներ, այս անգամ հարձակումն իրականացվել է բացառապես իրանական «Շահիդ» բարաժավորող զինամթերքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով: Օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե երեք ժամ:

Իր հերթին Unian պարբերականը հաղորդում է, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը Կիևի երկնքում խոցել են 31 ԱԹՍ-ներից 29-ը: Ըստ ուկրաինական կողմի՝ դրանք եղել են «Շահիդ-136/131» ԱԹՍ-ներ:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանին չի տրամադրել իրանական արտադրության անօդաչուներ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար:

Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ և ձեռնարկություն: Կա զոհ և վիրավորներ: Գոլոսեևսկի շրջանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառով 20 մարդ տարհանվել է:

Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը 28 արկ են արձակել պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովկա և այլ բնակավայրերի վրա: Իսկ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզում, ըստ ТАСС-ի, հարվածներից վնասվել է գազատարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին: ՌԴ-ի մայրաքաղաքում մի քանի շենքեր են վնասվել:

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Կիևը Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ արձակել է 8 ԱԹՍ, որոնք բոլորը խոցվել են: Դրանցից 3-ը ոչնչացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կորցրել են վերահսկողությունը և շեղվել նախանշված թիրախներից, իսկ 5-ը խոցվել են «Պանցիր-Ս» զենիթային հրթիռահրանոթային համալիրով Մերձմոսկովյան շրջանում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին

Հաջորդը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվի և Երևանի միջև լարվածությունը բարդացնում է հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

«Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար…
Դիտել

Ես առաջին անգամը չէ, որ լսում եմ, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի…
Դիտել

Բլինքենը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։  «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share