ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 4 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան»և «Առաջնային անպտղություն»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իտալիայում տեղի է ունեցել դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի հուղարկավորությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Հաջորդը

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց Արցախի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Աստանայի Մաստերս մրցաշարում Խաչանովը զիջեց Ջոկովիչին

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Աստանայի Մաստերս մրցաշարի հետագա պայքարից` զիջելով Նովակ Ջոկովիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP-500…
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն ներգրավվածության դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ…
Դիտել

Մարտակերտից վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով սեպտեմբերի 23-ին Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share